Մազի ձևավորման սարք տիտան-տուրմալինային ծածկույթով BaBylissPRO® BAB2174TTE Ø32մմ
BaBylissPRO® BAB2174TTE մազի ձևավորման պրոֆեսիոնալ սարքը, որն ունի տիտան-տուրմալինային ծածկույթ, նախատեսված է աննկարագրելի գանգուրներ ստեղծելու համար (Ø 32 մմ)։
Տուրմալին կիսաթանկարժեք քարի մանր մասնիկները տաքացման ժամանակ արտադրում են բացասական լիցքավորված իոններ, ինչի շնորհիվ մազը չի էլեկտրականանում:
Այս բարձրորակ սարքն ունի գերարագ տաքացման հնարավորություն։
BaBylissPRO® BAB2174TTE մոդելի լարը էքստրա երկար է, ինչը հնարավորություն կտա Ձեզ ստեղծել անկրկնելի և շքեղ սանրվածքներ՝ օգտագործելով սարքը բավականին մեծ հեռավորության վրա: Բռնակի փափուկ ""Soft-Touch"" ծածկույթի և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ Ձեր ձեռքը չի հոգնի աշխատելու ընթացքում։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազերի ձևավորման սարք
• Ծածկույթ՝ տիտան-տուրմալինային
• Ջեռուցման մակարդակ՝ կարգավորվող
• Ավտոմատ անջատում՝ 72 րոպե հետո
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 135-200 (30 ռեժիմ)
• Ցուցիչ՝ լուսային
• Լարի երկարություն (մ)՝ 2,7
• Տրամագիծ (մմ)՝ 32
• Մետաղական տակդիր՝ այո
• Սնուցում՝ 230Վ ~ 50Հց, 50Վտ