Մազի ձևավորման սարք տիտան-տուրմալինային ծածկույթով BaBylissPRO® BAB2172TTE Ø19մմ
BaBylissPRO® BAB2172TTE-ն մազի ձևավորման պրոֆեսիոնալ սարքը, որն ունի տիտան-տուրմալինային ծածկույթ, նախատեսված է աննկարագրելի գանգուրներ ստեղծելու համար (Ø 19 մմ)։
Տուրմալին կիսաթանկարժեք քարի մանր մասնիկները տաքացման ժամանակ արտադրում են բացասական լիցքավորված իոններ, ինչի շնորհիվ մազը չի էլեկտրականանում:
BaBylissPRO® BAB2172TTE-ի լարը էքստրա երկար է, ինչը հնարավորություն կտա Ձեզ ստեղծել անկրկնելի և շքեղ սանրվածքներ՝ օգտագործելով սարքը բավականին մեծ հեռավորության վրա: Բռնակի փափուկ ""Soft-Touch"" ծածկույթի և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ Ձեր ձեռքը չի հոգնի աշխատելու ընթացքում։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազերի ձևավորման սարք
• Ծածկույթ՝ տիտան-տուրմալինային
• Ջեռուցման մակարդակ՝ կարգավորվող
• Գերարագ տաքացման հնարավորություն (վար.)՝ 60
• Ավտոմատ անջատում՝ 72 րոպե աշխատելուց հետո
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 135-200 (30 ռեժիմ)
• Ցուցիչ՝ լուսային
• Լարի երկարություն (մ)՝ 2,7
• Տրամագիծ (մմ)՝ 19
• Մետաղական տակդիր՝ այո
• Սնուցում՝ 230Վ ~ 50Հց, 32Վտ