Վարսահարդարիչ WAHL Vanquish 4321-0470
Թվային գերարագ շարժիչով (101000 պտ/ր) WAHL Vanquish վարսահարդարիչն ապահովում է օդի վերահսկվող հոսք և արդյունավետ ուժ՝ մազերը արագ և հավասարաչափ չորացնելու համար:
Vanquish պրոֆեսիոնալ վարսահարդարիչը FlowControl տեխնոլոգիայի շնորհիվ հավասարաչափ չորացնում է մազերը, իսկ SmoothTone հատուկ տեխնոլոգիան նվազեցնում է աղմուկի մակարդակը։
LED էկրանը ցույց է տալիս ջերմաստիճանի և արագության կարգավորումները:
Հիշողության գործառույթը պահպանում է ջերմության և արագության կարգավորումները:
Vanquish 4321-0470 մոդելի վարսահարդարիչն ունի մագնիսական յուօրինակ գլխիկներ՝ առավելագույն հարմարավետության համար։
Բարձրորակ վարսահարդարիչը կոմպակտ է, գերթեթև (340 գր)․ չի հոգնեցնի մկաններն աշխատանքի ընթացքում:
Փաթեթի մեջ ներառված են մագնիսական գլխիկներ (2 հատ) և դիֆուզոր:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Շարժիչ՝ երկարակյաց թվային շարժիչ (digital motor)
• Հզորություն (Վտ)՝ 1600
• Օդի հոսքը (մ³/ժ)՝ 93
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 3
• Արագության ռեժիմ՝ 3
• Ջերմակարգավորման ռեժիմ՝ 4
• Փոփոխվող գլխիկներ՝ 2 (մագնիսական)
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գր)՝ 340