Մազի արդուկ տիտանի ծածկույթով BaBylissPRO STILISTA GREY & GOLD BAB3550E
BaBylissPRO STILISTA BAB3550E -ն նոր սերնդի պրոֆեսիոնալ արդուկ է, որն ապահովում է կատարյալ արդյունք:
Միկրոպրոցեսորային կառավարմամբ կերամիկական ջեռուցման համակարգն ապահովում է 2 անգամ ավելի արագ և հավասարաչափ ջեռուցում։
BaBylissPRO STILISTA արդուկն ունի ջերմաստիճանի թվային կառավարում (150 °C, 170 °C, 190 °C, 210 °C, 230 °C) և վերջին կարգավորումը հիշելու խելացի գործառույթ։
Ջերմաստիճանը կարգավորելի է ըստ մազերի տեսակի՝
• 150°C վնասված, ներկած, բարակ մազեր
• 170°C նորմալ մազեր,
• 190°C հաստ մազեր,
• 210°C գանգուր մազեր,
• 230°C աֆրիկյան գանգուր մազեր։
Տիտանի տեխնոլոգիա
Գերհարթ, լողացող թիթեղներն (25x110) ունեն տիտանի ծածկույթ:
Տիտանը ջերմության բացառիկ հաղորդիչ է և կայուն է ամենաբարձր ջերմաստիճաններում, կոռոզիադիմացկուն (քիմիական) է:
Իոնացման տեխնոլոգիա
Տեխնոլոգիայի շնորհիվ առաջանում են բացասական իոններ, որոնք հեռացնում են ստատիկ էլեկտրականությունը՝ դարձնելով մազերը փայլուն, փափուկ։
Արդուկի երկար լարը (2.8 մ) հնարավորություն կտա հարդարել մազերը բավականին մեծ հեռավորության վրա (լարը պտտվում է 360 °):
Այս պրոֆեսիոնալ արդուկները, որոնք համատեղում են թեթևությունն ու էրգոնոմիկան, կատարյալ հարթեցնում են մազերը, բացի այդ՝ արդուկի հատուկ կառուցվածքի շնորհիվ հնարավոր է ստանալ գեղեցիկ և աննկարագրելի գանգուրներ:
Բարձրորակ արդուկն ունի հատուկ կորպուս (Stay-cool)՝ արդուկը մազարմատներին առավելագույն մոտեցնելու համար։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Սարքի տեսակ՝ մազի արդուկ
• Հզորություն (Վտ)՝ 42
• Թիթեղների չափս (մմ)՝ 25x110
• Ionic տեխնոլոգիա՝ այո
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 5 ռեժիմ (150–170–190–210–230)
• Ավտոմատ անջատում՝ 60 րոպե աշխատելուց հետո
• Լարի երկարություն (մ)՝ 2.8
• Աքսեսուարներ՝ արդուկը պահելու պատյան, թիթեղները պաշտպանող սիլիկոնե գլխիկ