Բրենդ: INSIGHT Professional
Ֆլյուիդ անհնազանդ մազերի մոդելավորման համար միջին ֆիքսացիա Oil Non Oil Styling INSIGHT Professional 250 մլ
INSIGHT բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության, շրջակա միջավայրի մասին:
INSIGHT-ը քայլ է կատարում դեպի կայուն ապագա՝ թարմացված փաթեթավորմամբ:
Պլաստիկը փոխարինվել է անվերջ վերամշակվող նյութերով, ինչպիսիք են ապակին և ալյումինը: Այս նյութերը կարող են անվերջ վերամշակվել՝ չկորցնելով իրենց մաքրությունը, որակը։ Բացի այդ՝ ապակուց պատրաստված շշերը, տարաներն ունեն առավելություն․ ապակին ապահովում է օպտիմալ պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից՝ պահպանելով INSIGHT բանաձևերի արժեքավոր հատկությունները:
Ocean Action պիտակները կոսմետիկայի ոլորտում առաջինն են, որոնք պատրաստված են օվկիանոսային պլաստիկից (օվկիանոսից դուրս բերված պլաստիկ): Դրանք ամբողջությամբ վերամշակելի են:
Վերամշակումն օգնում է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը՝ պահպանելով բնությունը։
Բնական հումքով, օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է, չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
VeganOK սերտիֆիկացված բանաձևը պարունակում է ավելի քան 96% բնական և օրգանական բաղադրիչներ։
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Oil Non Oil ֆլյուիդը, որն իդեալական է անհնազանդ մազերը վերահսկելու և ոճավորելու համար, հարթեցնում է խճճված մազերը, հաղորդում ծավալ։
Ֆլյուիդը պարունակում է օրգանական ալոեի և գինկգո բիլոբայի (բույս) էքստրակտներ, որոնք խոնավացնում են մազերը և օգնում ստեղծել կատարյալ սանրվածքներ:
Առավելությունները.
Կանխում է խճճվածությունը։
Ապահովում է միջին ֆիքսացիա, որը պահպանվում է երկար ժամանակ։
Չի ծանրացնում մազերը։
Հետքեր չի թողնում։
Հաղորդում է բնական տեսք։
Մազերը դարձնում է առաձգական, փայլուն, փափուկ։
Օգտագործման եղանակ
Քսեք չոր կամ խոնավ մազերին և հարդարել (դիֆուզորով կամ մազի խոզանակով)։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ