Խնամքի հավաքածու տղամարդկանց համար Matte Kit Gas Monkey Garage Beardburys Genuine Men Style
Իսպանական Beardburys հայտնի ապրանքանիշի խնամքի միջոցները, որոնք նախատեսված են հատուկ տղամարդկանց համար, տարբերվում են յուրօրինակ դիզայնով և բարձր որակով։
Beardburys & Gas Monkey Limited Edition Kits սահմանփակ քանակով արտադրված հավաքածուի մեջ ներառված են.
1. Շամպուն թարմացնող Fresh Beardburys 330 մլ
Մենթոլի էքստրակտով շամպունը, որը թարմացնում է գլխամաշկը և մազերը, իդեալական է մարզվելուց հետո օգտագործելու համար։ Ալոե վերայով հարստացված բանաձևը փափկեցնում և սնուցում է մազերը։
Չի պարունակում պարաբեններ:
Բաղադրության մեջ ներառված են՝ ալոե վերա, վիտամին E, Thymus vulgaris (ուրց) էքստրակտ, մենթոլ և այլն:
2․ 3-ը 1-ում շամպուն, կոնդիցիոներ և մարմնի գել Beardburys 100 մլ
3-ը 1-ում խնամքի ունիվերսալ միջոցն իդեալական է և՛ մազերի, և՛ մարմնի համար:
Այն ինտենսիվ խոնավացնում, փափկեցնում և նրբորեն մաքրում է մազերը և մարմինը՝ հաղորդելով թարմություն և առողջ տեսք։
Բաղադրության մեջ ներառված են՝ Rosmarinus և ալո վերայի էքստրակտներ և այլն։
3. Ծովային ջրով սփրեյ ուժեղ ֆիքսացիա Ocean Beardburys 250 մլ
Ծովային ջրով սփրեյը նախատեսված է թաց էֆոկտով նորաձև սանրվածքներ ստանալու համար:
Ուժեղ ֆիքսացիայով և անփայլ էֆեկտով սփրեյը կօգնի ստեղծել <<surfer>> (ալիքաձև) սանրվածք, որը կպահպանվի ամբողջ օրվա ընթացքում։ Beardburys Ocean սփրեյն իդեալական է երկար և միջին երկարության մազերի համար։
Բաղադրության մեջ ներառված են՝ ջուր, հիդրոգենացված գերչակի յուղ, Thymus vulgaris (ուրց) էքստրակտ և այլ:
4. Թույլ փայլով ոսկ մազերի համար միջին ֆիքսացիա Beardburys 30 մլ
Թույլ փայլով և բնական էֆեկտով Beardburys ոսկը կօգնի հեշտությամբ ստանալ գեղեցիկ և տպավորիչ սանրվածքներ։
Beardburys ոսկի առավելությունները.
• ապահովում է միջին ֆիքսացիա,
• հեշտությամբ լվացվում է ջրով,
• հետքեր չի թողնում:
Բաղադրության մեջ ներառված են՝ գլիցերին, հիդրոգենացված գերչակի յուղ և այլն։
5. Անփայլ ոսկ մազերի համար գերուժեղ ֆիքսացիա Matt-Clay Beardburys 30 մլ
Matte-Clay-ի օգնությամբ դուք կարող եք հեշտությամբ ստանալ գեղեցիկ և տպավորիչ սանրվածքներ։
Առավելությունները.
• ապահովում է գերուժեղ ֆիքսացիա, որը պահպանվում է ամբողջ օրվա ընթացքում,
• ջրային հիմքով պատրաստված Matte-Clay-ը հետքեր չի թողնում:
Բաղադրության մեջ ներառված են ՝ ջուր, գլիցերին, շիի և հիդրոգենացված գերչակի յուղեր և այլն։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Արտադրման երկիր՝ Իսպանիա