Խնամքի հավաքածու տղամարդկանց համար Beard Kit Gas Monkey Garage Beardburys Genuine Men Style
Իսպանական Beardburys հայտնի ապրանքանիշի խնամքի միջոցները, որոնք նախատեսված են հատուկ տղամարդկանց համար, տարբերվում են յուրօրինակ դիզայնով և բարձր որակով։
Beardburys & Gas Monkey Limited Edition Kits սահմանփակ քանակով արտադրված հավաքածուի մեջ ներառված են.
1. Շամպուն մորուքի համար Beardburys 150 մլ
Սուլֆատներ չպարունակող Beardburys շամպունը նախատեսված է դեմքը, մորուքը և բեղերը լվանալու համար: Այս շամպունը փափկեցնում է մորուքը և պաշտպանում մաշկը:
Ակտիվ բաղադրիչներ
Վիտամին E, որն ամրացնում է մազերի ֆոլիկուլները, պայքարում է մազաթափության դեմ։
Ուրցի էքստրակտ, որը խորը մաքրում է և նպաստում մազերի աճին։
2․ Թափանցիկ բալզամ սափրվելու համար Beardburys 150 մլ
Սափրվելու համար նախատեսված բալզամն իդեալական տարբերակ է մորուքի եզրագծման համար․ թափանցիկ է և հեշտացնում է սափրումը։ Այս բալզամը հագեցված է ալոե վերայի էքստրակտով և եթերայուղերով, որորնք խոնավացնում և փափկեցնում են մաշկը։
Բաղադրության մեջ ներառված են՝ ալոե վերայի հյութ, վիտամին E, Thymus vulgaris (ուրց) էքստրակտ, մենթոլ, եթերայուղեր և այլն:
3. Վերականգնող բալզամ սափրվելուց հետո օգտագործելու համար Beardburys 150 մլ
Հանգստացնող, վերականգնող բալզամը, որը հարստացված է հիալուրոնաթթվով և հակաօքսիդանտով, սափրվելուց հետո ապահովում է առավելագույն սառնության զգացում:
Բաղադրության մեջ ներառված են՝ շիի յուղ, ալոե վերայի հյութ, վիտամին E, ուրցի էքստրակտ, մենթոլ և այլն:
4. Յուղ մորուքի համար Beardburys 30 մլ
Մորուքի և բեղերի համար նախատեսված յուղը, որը հագեցված է բուսական և եթերային յուղերով, ապահովում է մազերի խորը խոնավացում՝ հաղորդելով փափկություն և առողջ տեսք:
Բաղադրության մեջ ներառված են՝ արևածաղկի, ձիթապտղի, քաղցր նշի, ժոժոբայի սերմի և շիի (կարիտի) յուղեր, վիտամին E, Thymus vulgaris (ուրց) էքստրակտ, մենթոլ և այլն:
Ակտիվ բաղադրիչներ
Վիտամին E, որն ամրացնում է մազերի ֆոլիկուլները, պայքարում մազաթափության դեմ։
Ուրցի էքստրակտ, որը նպաստում է մազերի աճին։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իսպանիա
• Արտադրման երկիր՝ Իսպանիա