Բրենդ: DELUXE Professional
Գել-լաք չորացնող ուլտրամանուշակագույն LED լամպ TY-127 DELUXE Professional
Պրոֆեսիոնալ սարքը նախատեսված է գել-լաքերն արագ, արդյունավետ և հնարավորինս անվտանգ չորացնելու համար:
54 Վտ հզորությամբ ուլտրամանուշակագույն լամպն ունի 36 հատ LED լամպ: Լամպերը տեղադրված են այնպես, որ ծածկույթն արագ և հավասարաչափ չորանա:
Գել-լաքի չորացման ժամանակահատվածը 10, 30, 60 և 99 (ցածր ջերմային ռեժիմ) վայրկյան է:
99S կոճակը սեղմելիս սարքն աշխատում է ցածր հզորությամբ, որը 30 վայրկյան հետո ավտոմատ մեծանում է:
Ձեռքերը կարող եք դնել սարքի մեջ՝ չօգտագործելով կարգավորման կոճակները, և սարքը կաշխատի առավելագույնը 120 վայրկյան աշխատանքային ժամով:
Առանձնահատկություններ
• Բրնդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Հզորություն՝ 54 Վտ