Բրենդ: DELUXE Professional
Գել-լաք չորացնող LED լամպ TY-M8 DELUXE Professional
TY-M8 սարքը նախատեսված է գել-լաքերն (UV gel/ Led gel) արագ, արդյունավետ և անվտանգ չորացնելու համար:
96 Վտ հզորությամբ լամպն ունի 48 հատ LED լամպ: Լամպերը տեղադրված են այնպես, որ ծածկույթն արագ և հավասարաչափ չորանա:
Այս սարքը շատ հարմար տարբերակ է 2 ձեռքի մատները միաժամանակ չորացնելու համար:
Գել-լաքի չորացման ժամանակահատվածը 10, 30, 60 և 99 (ցածր ջերմային ռեժիմ) վայրկյան է:
99S կոճակը սեղմելիս սարքն աշխատում է ցածր հզորությամբ, որը 30 վայրկյան հետո ավտոմատ մեծանում է:
Ձեռքերը կարող եք դնել սարքի մեջ՝ չօգտագործելով կարգավորման կոճակները, և սարքը կաշխատի առավելագույնը 120 վայրկյան աշխատանքային ժամով:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Հայաստան
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Հզորություն՝ 96 Վտ