Բրենդ: INSIGHT Professional
Վերականգնող սփրեյ վնասված մազերի համար INSIGHT Professional 100 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բնական բաղադրիչներով (97%) հագեցված սփրեյը սնուցում, խորը վերականգնում է վնասված մազերը՝ առանց ծանրացնելու։
INSIGHT Professional վնասված մազերի համար նախատեսված սփրեյը հարստացված է օրգանական բամբուկի, ցորենի ծիլերի, ծովային ջրիմուռների էքստրակտներով։
Օգտագործման եղանակ
Օգտագործելուց առաջ թափահարել, ցողել խոնավ մազերին, հարդարել։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 100 մլ