Բրենդ: INSIGHT Professional
Վերականգնող դիմակ վնասված մազերի համար INSIGHT Professional 75 մլ
INSIGHT բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության, շրջակա միջավայրի մասին:
INSIGHT-ը քայլ է կատարում դեպի կայուն ապագա՝ թարմացված փաթեթավորմամբ:
Պլաստիկը փոխարինվել է անվերջ վերամշակվող նյութերով, ինչպիսիք են ապակին և ալյումինը: Այս նյութերը կարող են անվերջ վերամշակվել՝ չկորցնելով իրենց մաքրությունը, որակը։
Ocean Action պիտակները կոսմետիկայի ոլորտում առաջինն են, որոնք պատրաստված են օվկիանոսային պլաստիկից (օվկիանոսից դուրս բերված պլաստիկ): Դրանք ամբողջությամբ վերամշակելի են:
Վերամշակումն օգնում է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը՝ պահպանելով բնությունը։
Բնական հումքով, օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է, չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
VeganOK սերտիֆիկացված բանաձևը պարունակում է ավելի քան 96% բնական և օրգանական բաղադրիչներ։
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Վնասված մազերի համար նախատեսված դիմակը պարունակում է օրգանական ցորենի էքստրակտ, ձիթապտղի և արգանի յուղեր։
Վիտամիններով և ճարպաթթուներով հարուստ դիմակը խոնավացնում, սնուցում, ինտենսիվ վերականգնում է վնասված մազերը:
Մաշկաբանորեն փորձարկված է:
Օգտագործման եղանակ
Հավասարաչափ տարածել խոնավ մազերի վրա, թողնել 5-10 րոպե, ապա լվանալ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 75 մլ