Սնուցող կոնդիցիոներ բարակ մազերի համար ESLA 250 մլ
ESLA-ն աշխարհում առաջին ապրանքանիշներից մեկն է, որն արտոնագրել է plexx համակարգը (տեխնոլոգիական և բնական բաղադրիչների խառնուրդ), որը պաշտպանում է մազերը քիմիական և մեխանիկական պրոցեդուրաների հետևանքով առաջացած ցանկացած վնասից։
Բնական բաղադրիչներով հարստացված ESLA իտալական բրենդի տեսականին պատրաստված է հատուկ բանաձևով, որն ունի բժշկական մոտեցում։
Ակտիվ բաղադրիչներն ունեն բարձր արդյունավետություն և ընտրված են նորագույն տենդեցների հիման վրա (тренд), ինչպիսիք են՝ դեղագործությունը, կենսատեխնոլոգիան, skinimalism- ը (մաշկի խնամքի տենդենց)։
Սնուցող կոնդիցիոները, որը հարստացված է ժոժոբայի յուղով և շագանակագույն ջրիմուռների էքստրակտով, փափկեցնում և փայլ է հաղորդում մազերին։
Մաշկաբանորեն փորձարկված Է։
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ (Vegan friendly)։
Բաղադրիչներ՝ ժոժոբայի յուղ, կիտրոնի, շագանակագույն ջրիմուռների, ոլոռի էքստրակտներ:
Օգտագործման եղանակ
Քսեք խոնավ մազերին՝ տարածելով այն մազերի ամբողջ երկարությամբ, թողեք 2-3 րոպե, ապա լվացեք։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ