Բրենդ: INSIGHT Professional
Ջերմապաշտպան սփրեյ Intech INSIGHT Professional 150 մլ
INSIGHT բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության, շրջակա միջավայրի մասին:
INSIGHT-ը քայլ է կատարում դեպի կայուն ապագա՝ թարմացված փաթեթավորմամբ:
Պլաստիկը փոխարինվել է անվերջ վերամշակվող նյութերով, ինչպիսիք են ապակին և ալյումինը: Այս նյութերը կարող են անվերջ վերամշակվել՝ չկորցնելով իրենց մաքրությունը, որակը։ Բացի այդ՝ ապակուց պատրաստված շշերը, տարաներն ունեն առավելություն․ ապակին ապահովում է օպտիմալ պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից՝ պահպանելով INSIGHT բանաձևերի արժեքավոր հատկությունները:
Ocean Action պիտակները կոսմետիկայի ոլորտում առաջինն են, որոնք պատրաստված են օվկիանոսային պլաստիկից (օվկիանոսից դուրս բերված պլաստիկ): Դրանք ամբողջությամբ վերամշակելի են:
Վերամշակումն օգնում է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը՝ պահպանելով բնությունը։
Բնական հումքով, օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է, չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
VeganOK սերտիֆիկացված բանաձևը պարունակում է ավելի քան 96% բնական և օրգանական բաղադրիչներ։
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Ջերմապաշտպան սփրեյը պաշտպանում է մազերը ոճավորող տաք գործիքներից (վարսահարդարիչ, արդուկ, մազի ձևավորման սարքեր)՝ ապահովելով անվնաս հարդարում։
Սփրեյը պարունակում է Zhu Ling սնկի էքստրակտ, որն ունի պաշտպանող, խոնավացնող ազդեցություն։
Մաշկաբանորեն փորձարկված է:
Օգտագործման եղանակ
Սփրեյը փչել խոնավ, մաքուր մազերին 10 սմ հեռավորությունից, հետո հարդարել։ Կարելի է օգտագործել նաև չոր մազերին հարդարելուց առաջ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 150 մլ