Բրենդ: INSIGHT Professional
Չլվացվող կրեմ գրգռված գլխամաշկի համար Lenitive INSIGHT Professional 100 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Բնական բաղադրիչներով (99,073%) հարստացված կրեմն ունի հանգստացնող ազդեցություն, մաշկին հաղորդում է թարմության հաճելի զգացողություն։
Մաշկաբանորեն փորձարկվել է զգայուն մաշկի վրա:
Օգտագործման եղանակ
Մազերը շամպունով լվանալուց հետո կրեմը քսեք գլխամաշկին (գլխամաշկի կարմրած հատվածներին)։ Նրբորեն մերսեք և չորացրեք մազերը: Կրեմը կարող է օգտագործվել նաև չոր մազերի համար։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 100 մլ