Բրենդ: INSIGHT Professional
Շամպուն թեփի դեմ INSIGHT Professional 400 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
INSIGHT Professional շամպունները պատրաստված են առանց վնասակար սուլֆատների՝ SLS և SLES (Sodium Lauryl Sulfate and Sodium Laureth Sulfate), հանքային յուղերի, սիլիկոնների, պարաբենների, արհեստական գունանյութերի:
Թեփի դեմ նախատեսված շամպունն ունի նաև հականեխիչ, հանգստացնող, հավասարակշռող ազդեցություն գրգռված գլխամաշկի վրա:
Այս շամպունը վերացնում է թեփը, կանխում դրա առաջացումը։
INSIGHT Professional շամպունը հարստացված է օրգանական խնկունիի, ուրցի և եղեսպակի էքստրակտներով:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 400 մլ