Մազի ներկ rEvolution АLFAPARF MILANO 90 մլ
rEvolution АLFAPARF MILANO մազի ներկն օգտագործում են առանց գունաբացող նյութի:
Այս ներկը մազերին հաղորդում է շլացուցիչ փայլ, հնարավորություն է տալիս ստանալու բազմազան գունային էֆեկտներ՝ չվնասելով մազի կառուցվածքը:
rEvolution АLFAPARF MILANO մազի ներկի 8 գույները կարող եք խառնել միասին գերժամանակակից երանգներ ստանալու համար՝ իրականացնելով ամենահամարձակ կրեատիվ մտքերը:
Օգտագործման եղանակ
ԻՆՏԵՆՍ ԳՈՒՅՆԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱՐ
Գունբացեք մազերը, լվացեք շամպունով, ապա rEvolution ներկը քսեք խոնավ մազերին, թողեք 10-20 րոպե՝ կախված ցանկալի գույնից, ապա լավ լվացեք ջրով, հետո շամպունով:
ԲՆԱԿԱՆ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ
rEvolution ներկը քսեք անմիջապես չոր մազերին, թողեք 10-40 րոպե՝ կախված ցանկալի գույնից, ապա լավ լվացեք ջրով, հետո շամպունով:
ՆԵՐԿԱԾ ՄԱԶԵՐԻ ՀԱՄԱՐ
rEvolution ներկը քսեք չոր մազերին: Ստուգեք գույնը յուրաքանչյուր 10-15 րոպեն մեկ, մինչև հասնեք ցանկալի արդյունքի, ապա լավ լվացեք ջրով, հետո շամպունով:
Օգտագործման եղանակն ամբողջությամբ կարող եք տեսնել տուփի ներսի հատվածում։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Մեքսիկա
• Ծավալ՝ 90 մլ