Բրենդ: INSIGHT Professional
Կրեմ գանգուր և ալիքավոր մազերի մոդելավորման համար ուժեղ ֆիքսացիա Hair Styling INSIGHT Professional 150 մլ
INSIGHT բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության, շրջակա միջավայրի մասին:
INSIGHT-ը քայլ է կատարում դեպի կայուն ապագա՝ թարմացված փաթեթավորմամբ:
Պլաստիկը փոխարինվել է անվերջ վերամշակվող նյութերով, ինչպիսիք են ապակին և ալյումինը: Այս նյութերը կարող են անվերջ վերամշակվել՝ չկորցնելով իրենց մաքրությունը, որակը։
Վերամշակումն օգնում է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը՝ պահպանելով բնությունը։
Բնական հումքով, օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է, չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
VeganOK սերտիֆիկացված բանաձևը պարունակում է ավելի քան 96% բնական և օրգանական բաղադրիչներ։
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Hair Styling կրեմը ստեղծում է արտահայտիչ ալիքներ, հմայիչ գանգուրներ և հաղորդում ծավալ մազարմատների հատվածում։
Ուժեղ ֆիքսացիայով կրեմի շնորհիվ սանրվածքի կատարյալ տեսքը պահպանվում է երկար ժամանակ:
Այս կրեմը հարմար է նաև մորուքի և բեղերի ձևավորման համար։
Կրեմը հարստացված է արգանի յուղով և օրգանական բալի էքստրակտով, որոնք սնուցում, հարթեցնում և ավելի <<հնազանդ>> են դարձնում մազերը:
Օգտագործման եղանակ
Տարածել խոնավ մազերի վրա և հարդարել:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 150 մլ