Բրենդ: INSIGHT Professional
Կրեմ գանգուր և ալիքավոր մազերի մոդելավորման համար ուժեղ ֆիքսացիա Styling INSIGHT Professional 150 մլ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Գանգուր և ալիքավոր մազերի համար նախատեսված կրեմն ապահովում է ուժեղ ֆիքսացիա․ սանրվածքի կատարյալ տեսքը պահպանվում է երկար ժամանակ: Այս կրեմն իդեալական է միջին հաստության և հաստ մազերի համար։
Կրեմը հարստացված է արգանի յուղով և օրգանական բալի էքստրակտով, որոնք սնուցում և ավելի <<հնազանդ>> են դարձնում մազերը:
Օգտագործման եղանակ
Տարածել խոնավ մազերի վրա և հարդարել:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 150 մլ