Կոնդիցիոներ ներկած և նորմալ մազերի համար ESLA 250 մլ
ESLA-ն աշխարհում առաջին ապրանքանիշներից մեկն է, որն արտոնագրել է plexx համակարգը (տեխնոլոգիական և բնական բաղադրիչների խառնուրդ), որը պաշտպանում է մազերը քիմիական և մեխանիկական պրոցեդուրաների հետևանքով առաջացած ցանկացած վնասից։
Բնական բաղադրիչներով հարստացված ESLA իտալական բրենդի տեսականին պատրաստված է հատուկ բանաձևով, որն ունի բժշկական մոտեցում։
Ակտիվ բաղադրիչներն ունեն բարձր արդյունավետություն և ընտրված են նորագույն տենդեցների հիման վրա (тренд), ինչպիսիք են՝ դեղագործությունը, կենսատեխնոլոգիան, skinimalism- ը (մաշկի խնամքի տենդենց)։
Գույնը պահպանող և խոնավացնող կոնդիցիոները նախատեսված է ներկած և նորմալ մազերի համար։
Կանաչ սուրճով (ֆերմենտացված), ժոժոբայի յուղով հարստացված կոնդիցիոները հարթեցնում է խճճված մազերը, դարձնում փափուկ՝ պահպանելով մազերի գույնն ու փայլը:
Հավասարակշռված բանաձևի շնորհիվ կոնդիցիոները կարելի է օգտագործել նաև քիմիական եղանակով խնամված մազերի համար։
Մաշկաբանորեն փորձարկված Է։
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ (Vegan friendly)։
Օգտագործման եղանակ
Շամպունով լվանալուց հետո քսել խոնավ մազերին, թողնել մի քանի րոպե, հետո լվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 250 մլ