Կոնդիցիոներ ներկած մազերի համար Color Care YELLOW 500 մլ
Գույնը պահպանող կոնդիցիոները սնուցում և հարթեցնում է խճճված մազերը՝ առանց դրանք ծանրացնելու:
Color Care կոնդիցոները երկարացնում է գույնի ինտենսիվությունն ու փայլը։
Բանաձևը հարստացված է՝
Color Lock կոմպլեքսով (սպիտակ բողկի էքստրակտից ստացված բաղադրիչների կոմպլեքս), որն ապահովում է պաշտպանություն ջերմային վնասից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից՝ երկարացնելով գույնի ինտենսիվությունը։
Pro-Shine ֆիտոկոմպլեքսով (խաղողի, կիտրոնի և խնձորի էքստրակտներից ստացված), որը պաշտպանում և բարելավում է մազերի գույնը։
ALOETRIX կոմպլեքսով (ալոե վերայի, ցորենի սպիտակուցի և ուլտրամանուշակագույն ֆիլտրի կոմպլեքս), որը պաշտպանում և խոնավացնում է մազերը՝ դարձնելով դրանք հնազանդ, հեշտ սանրվող։
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ:
Օգտագործման եղանակ
Կոնդիցիոները հավասարաչափ տարածել խոնավ մազերի վրա, թողնել 2-3 րոպե, լվանալ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 500 մլ