Բրենդ: INSIGHT Professional
Սնուցող կոնդիցիոներ չոր մազերի համար INSIGHT Professional 350մլ
INSIGHT բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության, շրջակա միջավայրի մասին:
INSIGHT-ը քայլ է կատարում դեպի կայուն ապագա՝ թարմացված փաթեթավորմամբ:
Պլաստիկը փոխարինվել է անվերջ վերամշակվող նյութերով, ինչպիսիք են ապակին և ալյումինը: Այս նյութերը կարող են անվերջ
վերամշակվել՝ չկորցնելով իրենց մաքրությունը, որակը։ Բացի այդ՝ ապակուց պատրաստված շշերը, տարաներն ունեն առավելություն․
ապակին ապահովում է օպտիմալ պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից՝
պահպանելով INSIGHT բանաձևերի արժեքավոր հատկությունները:
Ocean Action պիտակները կոսմետիկայի ոլորտում առաջինն են, որոնք պատրաստված են օվկիանոսային պլաստիկից (օվկիանոսից
դուրս բերված պլաստիկ): Դրանք ամբողջությամբ վերամշակելի են:
Վերամշակումն օգնում է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը՝ պահպանելով բնությունը։
Բնական հումքով, օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է,
չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
VeganOK սերտիֆիկացված բանաձևը պարունակում է ավելի քան 96% բնական և օրգանական բաղադրիչներ։
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:

Չոր մազերի համար նախատեսված կոնդիցիոները, որը պարունակում է օրգանական վարսակի էքստրակտ, օրգանական կոկոսի,
իլլիպե յուղեր (իլլիպե յուղն ունի խոնավացնող, բուժիչ և փափկեցնող հատկություններ), խոնավացնում, սնուցում, ամրացնում է չոր,
թուլացած մազերը՝ դարձնելով դրանք փափուկ, փայլուն, հեշտ սանրվող:

Մաշկաբանորեն փորձարկված է:
Օգտագործման եղանակ`
Հավասարաչափ տարածել խոնավ մազերի վրա, թողնել 3-5 րոպե, ապա լվանալ:
Առանձնահատկություններ`
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 350 մլ