Լոսյոն մազաթափության դեմ էներգիա հաղորդող ESLA 100 մլ
ESLA-ն աշխարհում առաջին ապրանքանիշներից մեկն է, որն արտոնագրել է plexx համակարգը (տեխնոլոգիական և բնական բաղադրիչների խառնուրդ), որը պաշտպանում է մազերը քիմիական և մեխանիկական պրոցեդուրաների հետևանքով առաջացած ցանկացած վնասից։
Բնական բաղադրիչներով հարստացված ESLA իտալական բրենդի տեսականին պատրաստված է հատուկ բանաձևով, որն ունի բժշկական մոտեցում։
Ակտիվ բաղադրիչներն ունեն բարձր արդյունավետություն և ընտրված են նորագույն տենդեցների հիման վրա (тренд), ինչպիսիք են՝ դեղագործությունը, կենսատեխնոլոգիան, skinimalism- ը (մաշկի խնամքի տենդենց)։
Էներգիա, ուժ հաղորդող լոսյոնը նախատեսված է թուլացած, թափվելուն հակված մազերի համար:
Բուժիչ նյութերով հարստացված լոսյոնը հաղորդում է մազերին ծավալ և օգնում է պայքարել մազաթափության, նոսրացման դեմ։
Մաշկաբանորեն փորձարկված է։
Հարմար է զգայուն մաշկի համար։
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ (Vegan friendly)։
Ակտիվ բաղադրիչներ՝ գրեյպֆրուտ, ձիթապտղի տերևներ։
Օգտագործման եղանակ
Շամպունն (Energy Boosting Shampoo) օգտագործելուց հետո լոսյոնը 1-2 կաթիլ քսեք գլխամաշկին և նրբորեն մերսեք ՝ կլանումը հեշտացնելու համար: Մի՛ լվացեք:
Ինտենսիվ խնամքի համար քսել օրական 1-2 կաթիլ 10 օր, ապա կրկնել շաբաթական 2 կամ 3 անգամ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 100 մլ