Բրենդ: INSIGHT Professional
Լոսյոն մազաթափության դեմ INSIGHT Professional 100 մլ
INSIGHT բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության, շրջակա միջավայրի մասին:
INSIGHT-ը քայլ է կատարում դեպի կայուն ապագա՝ թարմացված փաթեթավորմամբ:
Պլաստիկը փոխարինվել է անվերջ վերամշակվող նյութերով, ինչպիսիք են ապակին և ալյումինը: Այս նյութերը կարող են անվերջ վերամշակվել՝ չկորցնելով իրենց մաքրությունը, որակը։ Բացի այդ՝ ապակուց պատրաստված շշերը, տարաներն ունեն առավելություն․ ապակին ապահովում է օպտիմալ պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունից՝ պահպանելով INSIGHT բանաձևերի արժեքավոր հատկությունները:
Ocean Action պիտակները կոսմետիկայի ոլորտում առաջինն են, որոնք պատրաստված են օվկիանոսային պլաստիկից (օվկիանոսից դուրս բերված պլաստիկ): Դրանք ամբողջությամբ վերամշակելի են:
Վերամշակումն օգնում է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը՝ պահպանելով բնությունը։
Բնական հումքով, օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է, չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
VeganOK սերտիֆիկացված բանաձևը պարունակում է ավելի քան 96% բնական և օրգանական բաղադրիչներ։
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:

Լոսյոնն ամրացնում է թուլացած մազերը, խթանում գլխամաշկի միկրոշրջանառությունը, պայքարում նոսրացման և սեզոնային մազաթափության դեմ՝ ապահովելով ավելի խիտ, ամուր և վերականգնված մազեր:
Մազաթափության դեմ լոսյոնը պարունակում է ջրկոտեմի (հասարակ), օրգանական ձիու շագանակի (բույս), գուարանայի էքստրակտներ:
Մաշկաբանորեն փորձարկված է:
Օգտագործման եղանակ
Շամպունով լվանալուց հետո մերսող շարժումներով լոսյոնը քսել գլխամաշկին: Օգտագործել օրը մեկ կամ շաբաթական առնվազն 3 անգամ (3 շաբաթ անընդմեջ)։ Որպես պրոֆիլակտիկա՝ օգտագործել շաբաթական 1-2 անգամ (6-9 շաբաթ): Լոսյոնն օգտագործելուց հետո մազերը չլվանալ։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 100 մլ