Բրենդ: INSIGHT Professional
Դիմակ պաշտպանող և երիտասարդացնող INSIGHT Professional 200 մլ
INSIGHT բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության, շրջակա միջավայրի մասին:
INSIGHT-ը քայլ է կատարում դեպի կայուն ապագա՝ թարմացված փաթեթավորմամբ:
Պլաստիկը փոխարինվել է անվերջ վերամշակվող նյութերով, ինչպիսիք են ապակին և ալյումինը: Այս նյութերը կարող են անվերջ վերամշակվել՝ չկորցնելով իրենց մաքրությունը, որակը։
Վերամշակումն օգնում է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը՝ պահպանելով բնությունը։
Բնական հումքով, օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է, չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
VeganOK սերտիֆիկացված բանաձևը պարունակում է ավելի քան 96% բնական և օրգանական բաղադրիչներ։
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
Օրգանական գազարի էքստրակտով, սոյայի, ժոժոբայի, պնդուկի յուղերով հարստացված INSIGHT Professional դիմակը սնուցում, պաշտպանում է մազերը շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունից, փայլ է հաղորդում։
Մաշկաբանորեն փորձարկված է:
Օգտագործման եղանակ
Հավասարաչափ տարածել խոնավ մազերի վրա, թողնել 5-10 րոպե, ապա լվանալ:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 200 մլ