Բրենդ: INSIGHT Professional
Բազմաֆունկցիոնալ գունաթափող փոշի Incolor INSIGHT Professional 450 գ
Իտալական INSIGHT Professional նոր բրենդը մտածում է ոչ միայն Ձեր գեղեցկության, այլ նաև առողջության մասին։
Բնական հումքով (90-99%), օզոնացված ջրով պատրաստված INSIGHT PROFESSIONAL-ի ամբողջ ապրանքատեսականին սերտիֆիկացված է:
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ և փորձարկված չէ կենդանիների վրա:
Նույնիսկ շշերը, տարաները, պիտակները պատրաստված են վերամշակված նյութերից կամ բուսական հավելումներով:
Իրականացված է նիկելի պարունակության փորձարկում՝ գերզգայունության դեպքում ավելի մեծ անվտանգություն ապահովելու համար:
INSIGHT Professional ամոնիակով գունաթափող փոշին նախատեսված է ապահով, պրոֆեսիոնալ գունաբացման համար, որը, խառնվելով գունաբացող հեղուկի հետ, ստեղծում է նուրբ և համասեռ զանգված:
Գունաթափող սպիտակ փոշու յուրօրինակ բանաձևի շնորհիվ օգտագործման ժամանակ մասսան չի ծորում և այն կարելի է օգտագործել նաև առանց փայլաթիթեղի (ֆոլգա)` պահպանելով մազերի բնական փայլը:
Բազմաֆունկցիոնալ գունաթափող փոշին հարստացված է արգանի և ամարանտի յուղերով (օրգանական), որոնք ունեն սնուցող և փափկեցնող ազդեցություն:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 450 գ