Վնասված մազերը վերականգնող ֆլյուիդ ALFAPARF MILANO Semi di Lino 125 մլ
Semi di Lino Reconstruction յուրահատուկ շարքի խնամքի միջոցների շնորհիվ վնասված մազերը վերականգնում են իրենց փայլն ու փափկությունը, առողջ տեսքն ու բնական գեղեցկությունը:
Վնասված մազերի համար նախատեսված ֆլյուիդը փակում է մազերի կուտիկուլները՝ ստեղծելով ջերմային ազդեցությունից (մինչև 230°C) պաշտպանող շերտ։ Այս ֆլյուիդը խորհուրդ է տրվում է օգտագործել բարակ, վնասված մազերի համար։
Պարունակում է A-Z Bond Complex, որը վերականգնում, ամրացնում և պաշտպանում է մազերը։
Չի պարունակում պարաֆիններ, հանքային յուղեր:
Բաղադրիչներից՝ կտավատի սերմի էքստրակտ, գլիցերին, PEG-40 գերչակի յուղ (հիդրոգենացված), բամբուկի էքստրակտ:
Բամբուկի էքստրակտը մազերին հաղորդում է ուժ, ամրություն և առաձգականություն։
Օգտագործման եղանակ
Քսել խոնավ մազերին, այնուհետև հարդարել:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Semi di Lino
• Ծավալ՝ 125 մլ