Մուս բարակ և միջին հաստության մազերի համար Pre-Styling Multi ESLA 200 մլ
ESLA-ն աշխարհում առաջին ապրանքանիշներից մեկն է, որն արտոնագրել է plexx համակարգը (տեխնոլոգիական և բնական բաղադրիչների խառնուրդ), որը պաշտպանում է մազերը քիմիական և մեխանիկական պրոցեդուրաների հետևանքով առաջացած ցանկացած վնասից։
Բնական բաղադրիչներով հարստացված ESLA իտալական բրենդի տեսականին պատրաստված է հատուկ բանաձևով, որն ունի բժշկական մոտեցում։
Ակտիվ բաղադրիչներն ունեն բարձր արդյունավետություն և ընտրված են նորագույն տենդեցների հիման վրա (тренд), ինչպիսիք են՝ դեղագործությունը, կենսատեխնոլոգիան, skinimalism- ը (մաշկի խնամքի տենդենց)։
Բարակ և միջին հաստության մազերի համար նախատեսված Pre-Styling Multi մուսը սնուցում և հնազանդ է դարձնում մազերը:
Կիտրոնի էքստրակտով հարստացված բանաձևի շնորհիվ մուսը մազերին հաղորդում է ծավալ, փայլ և փափկություն:
Մաշկաբանորեն փորձարկված Է։
Չի պարունակում կենդանական ծագման բաղադրիչներ (Vegan friendly)։
Ակտիվ բաղադրիչ՝ կիտրոնի էքստրակտ։
Օգտագործման եղանակ
Հավասարաչափ տարածեք խոնավ մազերի ամբողջ երկայնքով և ձևավորեք ըստ ցանկության, որից հետո կարող եք քսել նաև չոր մազերին՝ սանրվածքն ավելի ընդգծված դարձնելու համար: Մի՛ լվացեք:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 200 մլ