Մազի սփրեյ առանց գազ գերուժեղ ֆիքսացիա ALFAPARF MILANO Style Stories 250 մլ
ALFAPARF MILANO բրենդը առաջարկում է գեղեցկության նոր բանաձև, նոր փիլիսոփայություն իր Style Stories շարքի միջոցով: Այն ներառում է բնական թանկարժեք յուղեր, վիտամիններ, բազմատեսակ առողջարար բաղադրիչներ, որոնք տալիս են տեսանելի արդյունք և ունեն երկարատև ազդեցություն:
Style Stories-ի գլխավոր առանձնահատկություններից է նաև այն կազմող նյութերի յուրահատուկ տեքստուրաները, որոնք մեղմորեն ներթափանցում են մազերի կառուցվածքի մեջ և ապահովում են մազերի փայլը, փափկությունը և էլաստիկությունը, մետաքսաշող ու առողջ, գրավիչ ու բնական տեսքը:
ALFAPARF MILANO բրենդի Style Stories շարքի գերուժեղ ֆիքսացիայով սփրեյը կատարյալ է ցանկացած տեսակի սանրվածքի համար:
Թույլ է տալիս ձևավորել մազերը՝ առանց դրանք ծանրացնելու:
Բաղադրության մեջ ներառված է մորինգայի սերմերի էքստրակտ: Մորինգան, որը հայտնի է նաև որպես <<հրաշք ծառ մաշկի և մազերի խնամքի համար>>, չեզոքացնում է տհաճ հոտերը։
Օգտագործման եղանակ
Մոտ 25-30 սմ հեռավորությունից փչեք սփրեյը չոր մազերի վրա կամ հավասարաչապ տարածեք խոնավ մազերի վրա և ձևավորեք սանրվածքը:
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Շարք՝ Style Stories
• Ծավալ՝ 250 մլ