Սրահի աթոռ տղամարդկանց համար Gold MT-91019 LULU Professional
Տղամարդկանց համար նախատեսված բարձրորակ աթոռը պատրաստված է յուրօրինակ դիզայնով, անտիկ ոճով:
Gold MT-91019 աթոռը բազմաֆունկցիոնալ է. նստատեղի բարձրությունը և մեջքի հատվածի դիրքը կարգավորելի են: Բացի այդ՝ ունի գլխի համար նախատեսված հենակ, որի բարձրությունը նույնպես կարգավորելի է, իսկ ոտքերի հատուկ հենակն օժտված է բացվող-փակվող հարմարանքով՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն հաճախորդի համար: Աթոռն ունի նաև սրբիչը դնելու համար հարմարանք, որը գտնվում է արմունկի հենակի ներքևի հատվածում:
Առանձնահատկություններ
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Նյութ՝ արհեստական կաշի, մետաղ