Սրահի աթոռ LULU Professional
Վարսահարդարման սրահի կահույքը պետք է համապատասխանի երեք կարևոր պահանջներին. այն պետք է լինի հարմար, հուսալի և ընդհանուր ոճին համահունչ:
Այս կանացի աթոռն ունի էլեգանտ դիզայն և փափուկ նստատեղ:
Թիկնակը և նստատեղը պատրաստված են բարձրորակ արհեստական կաշվից:
Այն չի կլանում փոշի և չի ներծծում կեղտ, այդ պատճառով բավական է խոնավ շորով սրբել մակերեսը։
Առանձնահատկություններ
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Նյութ՝ հիդրավլիկ պոմպ, արհեստական կաշի, չժանգոտվող մետաղ
• Արմունկի հենակ՝ փայտ
• Հիմք՝ մետաղական 5 ոտք
• Գույն՝ կարմիր