Ոտնահարդարման աթոռ MT-199 LULU Professional
Նորաձև և հարմարավետ ոտնահարդարման աթոռն իդեալական տարբերակ է սրահների համար:
Ոտնահարդարումը երկար ժամանակ է պահանջում, այդ իսկ պատճառով էլ չափազանց կարևոր նշանակություն ունի հարմար և բարձրորակ կահույքի առկայությունը:
Կահույքի ճիշտ ընտրության դեպքում ոտնահարդարումը կդառնա ավելի հարմարավետ, հանգստացնող և հաճելի:
Յուրօրինակ դիզայնով պատրաստված ոտնահարդարման աթոռի առավելությունները.
• գեղեցիկ քարերով զարդարված շքեղ աթոռը պատրաստված է արհեստական բարձրորակ և դիմացկուն կաշվից,
• ոտքերի մերսման համար նախատեսված բազմաֆունկցիոնալ ջակուզին ունի մերսող և հանգստացնող ազդեցություն պղպջակների շնորհիվ: Ցնցուղը շարժական է և շատ հարմար: Բացի այդ՝ ջակուզին ունի ոտքերը դնելու հարմարանք:
Առանձնահատկություններ
• Արտադրման երկիր՝ Չինաստան