Վարսահարդարիչ GHD Helios
Բրիտանական հանրահայտ ghd ապրանքանիշն արտադրում է մազերի համար նախատեսված պրոֆեսիոնալ սարքեր և աքսեսուարներ, որոնք պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում:
Շնորհիվ ghd ապրանքանիշի սարքավորումների՝ հնարավոր է իրականացնել վարսահարդարման ամենաառաջադեմ գաղափարները և նպաստել դրա կատարելագործմանը։
ghd բրենդի թողարկած եզակի և սահմանափակ helios վարսահարդարիչը համատեղում է լավագույն հատկանիշներ` թեթև քաշ, աղմուկի ցածր մակարդակ, գերզոր շարժիչ՝ անհավանական երկարատև աշխատանքային ժամով:
Առաջատար ինժեներների, ֆիզիկոսների և վարսահարդարների կողմից մշակված ghd helios™ ամենաառաջադեմ և յուրօրինակ դիզայնով վարսահարդարիչն ապահովում է իդեալական հարդարում հաշված րոպեների ընթացքում:
Օգտագործված է յուրահատուկ Aeroprecis™ տեխնոլոգիա՝ կենտրոնացված և ճշգրիտ օդի հոսքի համար: Բացի այդ՝ այն մազերին հաղորդում է 30% ավելի փայլ և ապահովում է 3 անգամ ավելի հարթ մազեր:
Առանց խոզանակների (бесколлекторный) դիմացկուն շարժիչն ապահովում է մեծ արագություն՝ 120 կմ/ժ օդի հոսք, որը զգալիորեն նվազեցնում է հարդարման ժամանակը, մինչդեռ հատուկ ակուստիկ (ձայնային) տեխնոլոգիան ապահովում է ցածր աղմուկի մակարդակ:
Իսկ IONIC տեխնոլոգիան թույլ է տալիս ազատվել ստատիկ էլեկտրականությունից՝ մազերը դարձնելով ավելի հարթ և փայլուն:
ghd helios™ վարսահարդարիչը շատ հարմարավետ է, թեթև և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի մկաններն աշխատանքի ընթացքում:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Մեծ Բրիտանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Հզորություն (Վտ)՝ 2200
• Օդի հոսքի արագություն (կմ/ժ)՝ 120
• Ionic համակարգ՝ այո
• Լարի երկարություն (մ)՝ 3
• Փոփոխվող գլխիկներ՝ 1
• Սառը օդի կոճակ՝ այո
• Քաշ (գր)՝ 540
• Աքսեսուարներ՝ պատյան