Մազի ձևավորման սարք DONNA + VOLUME Gamma+
DONNA + VOLUME Gamma+ սարքն իդեալական է ծավալ հաղորդելու, մազերի գանգրացման, ոճավորման, հարսանեկան սանրվածքների և կարևոր միջոցառումների համար:
Ադամանդի փոշիով հարստացված կերամիկական թիթեղներն ապահովում են գերազանց արդյունք։
Թիթեղների տակ տեղադրված սենսորները վայրկյանում 50 անգամ վերահսկում են ջերմաստիճանը՝ ապահովելով ջերմության արագ վերականգնում և բարձր ջերմաստիճանի դիմադրություն:
DONNA + VOLUME մազի ձևավորման սարքն ունի 360° պտտվող լար՝ առավելագույն հարամարավետության համար։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Սարքի տեսակ՝ մազերի ձևավորման սարք (գոֆրե)
• Թիթեղների չափս (մմ)՝ 25х90
• Ջերմաստիճան (°C)՝ 210 °C
• Հզորություն (Վտ)՝ 35
• Աքսեսուարներ՝ պատյան՝ արդուկը պահելու և տեղափոխելու համար