Մազի ձևավորման սարք BaBylisPRO®BAB2310EPCE
BaBylisPRO®BAB2310EPCE մազի ձևավորման բարձրորակ սարքը (гофре) պատրաստված է EP TECHNOLOGY 5.0 տեխնոլոգիայով. պատված է գալվանացման մեթոդով ստացված մետաղական մասնիկների (ամուր, դժվարահալ մետաղներ) շերտով: Ունի մեծ դիմադրություն նույնիսկ բարձր ջերմաստիճաններում:
Հատուկ մշակված տեխնոլոգիան հնարավորինս անվտանգ է դարձնում մազերի ձևավորումը: Այս սարքը հարմար տարբերակ է արմատային ծավալ ստեղծելու համար:
Սարքի թիթեղների լայնությունը 15 մմ, երկարությունը 90 մմ է, իսկ լարը էքստրա երկար է, ինչը հնարավորություն կտա ձեզ ձևավորել մազերը բավականին մեծ հեռավորության վրա (լարը պտտվում է սարքի հետ մեկտեղ):
72 րոպե աշխատելուց հետո սարքը ավտոմատ անջատվում է՝ անվտանգության համար: Ունի փակման համակարգ՝ սարքի ավելի արագ տաքանալու և թիթեղների պաշտպանության համար:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազի ձևավորման սարք (гофре)
• Թիթեղների չափս (մմ)՝ 15x90մմ
• Ծածկույթ՝ EP TECHNOLOGY 5.0
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 3 ռեժիմ (140°C – 170°C – 200°C)
• Լարի երկարություն (մ)՝ 2,7
• Ներառված՝ ջերմապաշտպան տակդիր