Մազի արդուկ կերամիկական-տուրմալինային ծածկույթով 4466-0470 Ceraline WAHL
Ceraline WAHL պրոֆեսիոնալ արդուկն արդյունավետորեն, խնամքով և հնարավորինս անվտանգ հարթեցնում է մազերը:
Այս բարձրորակ արդուկի թիթեղներն (22x100մմ) ունեն կերամիկական-տուրմալինային ծածկույթ, որն ապահովում է կրկնակի պաշտպանություն. նվազեցնում է ստատիկ էլեկտրականությունը, պահպանում մազերի առողջ տեսքը և մետաքսյա փայլը:
Հատուկ կառուցվածքի շնորհիվ հնարավոր է և՛ հարթեցնել, և՛ ձևավորել մազերը:
Ունի գերարագ տաքացման համակարգ (միացնելուց 25 վայրկյան հետո): Ջերմաստիճանը կարգավորելի է մեկ հպումով ( (°C)՝150-230):
60 րոպե հետո սարքն ավտոմատ անջատվում է՝ անվտանգության համար:
Արդուկի երկար լարը հնարավորություն կտա հարդարել մազերը ցանկացած հատվածում (լարը պտտվում է սարքի հետ մեկտեղ):
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազի արդուկ
• Սնուցում՝ 100-240Վ, 50-60 Հց
• Ծածկույթ՝ կերամիկա-տուրմալին
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 150-230
• Լարի երկարություն (մ)՝ 2.7
• Հզորություն (Վտ)՝ 43-47
• Ավտոմատ անջատում՝ 60 րոպե հետո