Մազի արդուկ GHD PLATINUM+ Smart Styler
Բրիտանական հանրահայտ ghd ապրանքանիշն արտադրում է մազերի համար նախատեսված պրոֆեսիոնալ սարքեր և աքսեսուարներ, որոնք պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում:
Շնորհիվ ghd ապրանքանիշի սարքավորումների՝ հնարավոր է իրականացնել վարսահարդարման ամենաառաջադեմ գաղափարները և նպաստել դրա կատարելագործմանը։
ghd ապրանքանիշի 20-ամյակի կապակցությամբ թողարկված եզակի և սահմանափակ platinum + մազի պրոֆեսիոնալ և <<խելացի (smart)>> արդուկներն ունեն գերհարթ և փայլուն թիթեղներ Infinity <<սենսորներով>>, որոնք վերահսկում են ջերմաստիճանը վայրկյանում 250 անգամ և ապահովում են բարձրակարգ արդյունք՝ պահպանելով 185°C օպտիմալ ջերմաստիճանը:
Օգտագործված է կանխատեսող ultra-zone™ տեխնոլոգիա, որը <<ճանաչում>> է մազափնջի հաստությունը և հարդարման արագությունը՝ երաշխավորելով անթերի արդյունք:
GHD PLATINUM+ Smart Styler արդուկները շատ հարմարավետ են և ունեն հատուկ կառուցվածք, որի շնորհիվ հնարավոր է ստեղծել աննկարագրելի գանգուրներ և ալիքներ:
Այս բարձրորակ և շքեղ արդուկը, որը հարմար է բոլոր տեսակի մազերի համար, ապահովում է 70%-ով ավելի ամուր, 20%-ով ավելի փայլուն մազեր և բացի այդ՝ մազերի գույնի 2 անգամ ավելի շատ պաշտպանություն մյուս արդուկների համեմատ:
Չօգտագործելու դեպքում 30 րոպե հետո սարքն անջատվում է՝ անվտանգության կանոններից ելնելով:
Սարքն ունի ունիվերսալ լարում, որը թույլ է տալիս սարքն օգտագործել աշխարհի բոլոր տարածաշրջաններում:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Մեծ Բրիտանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազի արդուկ
• Հզորություն (Վտ)՝ 68-75 (Max 485 Վտ)
• Թիթեղների չափս (մմ)՝ 27x90
• Տաքացման օպտիմալ ջերմաստիճան (°C)՝ 185
• Ավտոմատ անջատում՝ 30 րոպե, եթե չի օգտագործվում
• Լարի երկարություն (մ)՝ 2.7
• Աքսեսուարներ՝ ջերմակայուն պայուսակ և թիթեղներին ամրացվող ջերմակայուն պատյան