Մազի արդուկ GHD GOLD
Բրիտանական հանրահայտ ghd ապրանքանիշն արտադրում է մազերի համար նախատեսված պրոֆեսիոնալ սարքեր և աքսեսուարներ, որոնք պահանջարկ ունեն ամբողջ աշխարհում:
Շնորհիվ ghd ապրանքանիշի սարքավորումների՝ հնարավոր է իրականացնել վարսահարդարման ամենաառաջադեմ գաղափարները և նպաստել դրա կատարելագործմանը:
Նորարար տեխնոլոգիաներով պատրաստված ghd Gold արդուկները մազերին հաղորդում են ավելի խնամված, փայլուն և առողջ տեսք համեմատ այլ արդուկների:
Օգտագործված է dual-zone տեխնոլոգիա. արդուկի թիթեղներից յուրաքանչյուրը համալրված է մեկական <<սենսորով>>՝ մազի արմատից մինչև ծայր 185ºC օպտիմալ ջերմաստիճանը հավասարաչափ պահպանելու, վերահսկելու և առավելագույն անվնաս հարդարում ապահովելու համար:
Հարթ և փայլուն թիթեղներն արագ և հեշտությամբ սահում են մազերի միջով, ապահովում են իդեալական հարդարում՝ անկախ ձեր մազերի տեսակից կամ երկարությունից:
ghd GOLD արդուկները շատ հարմարավետ են և ունեն հատուկ կառուցվածք, որի շնորհիվ հնարավոր է ստեղծել աննկարագրելի գանգուրներ:
Սարքն ունի ունիվերսալ լարում, որը թույլ է տալիս սարքն օգտագործել աշխարհի բոլոր տարածաշրջաններում:
Այս բարձրորակ արդուկներն օժտված են նաև արագ տաքացման առանձնահատկությունով (ընդամենը 25 վայրկյան):
Չօգտագործելու դեպքում 30 րոպե հետո սարքն անջատվում է՝ անվտանգության կանոններից ելնելով:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Մեծ Բրիտանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազի արդուկ
• Հզորություն (Վտ)՝ 60-80
• Թիթեղների չափս (մմ)՝ 27x90
• Տաքացման օպտիմալ ջերմաստիճան (°C)՝ 185
• Ավտոմատ անջատում՝ 30 րոպե, եթե չի օգտագործվում
• Լարի երկարություն (մ)՝ 2.7
• Աքսեսուարներ՝ թիթեղներին ամրացվող ջերմակայուն պատյան