Մազի արդուկ Cutek 4417-0472 WAHL
Cutek 4417-0472 WAHL պրոֆեսիոնալ արդուկն արդյունավետորեն և խնամքով հարթեցնում է մազերը: Արդուկի թիթեղներն ունեն կերամիկական ծածկույթ, որն ապահովում է մազերի առողջ տեսքը, փայլը: Բացի այդ՝ հատուկ կառուցվածքի շնորհիվ հնարավոր է մազերը և՛ հարթեցնել, և՛ ձևավորել:
Այս բարձրորակ արդուկն ունի գերարագ տաքացման համակարգ (ընդամենը 30 վայրկյանում)։
50 րոպե հետո սարքն ավտոմատ անջատվում է՝ անվտանգության համար:
Արդուկի երկար լարը հնարավորություն կտա հարդարել մազերը ցանկացած հատվածում (լարը պտտվում է 360 °):
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազի արդուկ
• Հզորություն (Վտ)՝ 46
• Սնուցում՝ 220-240Վ, 50-60 Հց
• Ծածկույթ՝ կերամիկա
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 150-230
• Թիթեղների չափս (մմ)՝ 24x90
• Լարի երկարություն (մ)՝ 2.8
• Ավտոմատ անջատում՝ 50 րոպե հետո