Մազի արդուկ 25 մմ EP TECHNOLOGY 5.0 BaBylissPRO® BAB2654EPE
BaBylissPRO® BAB2654EPE պատրաստված է EP TECHNOLOGY 5.0 տեխնոլոգիայով. պատված է գալվանացման մեթոդով ստացված մետաղական մասնիկների (ամուր, դժվարահալ մետաղներ) շերտով: Ունի մեծ դիմադրություն նույնիսկ բարձր ջերմաստիճաններում:
EP TECHNOLOGY 5.0 ՏԵԽՆՈԼՈԳԻԱ
• չի պարունակում քիմիական տարրեր՝ բարձր ջերմությանն ավելի լավ դիմակայելու համար,
• ջերմությունը հավասարաչափ բաշխում է թիթեղների երկայնքով, որն արագացնում է մազերի հարթեցման գործընթացը,
• ապահովում է առավելագույն անվտանգ և անվնաս հարդարումը:
EP TECHNOLOGY 5.0 ջերմակյուն ծածկույթը ամուր է, բայց նուրբ է ու սահուն, որը մազերին հաղորդում է փափկություն և մետաքսյա փայլ։
BaBylissPRO® BAB2072ERPE-ի լարը երկար է, ինչը հնարավորություն կտա Ձեզ հարթեցնել և ձևավորել մազերը բավականին մեծ հեռավորության վրա:
Ջերմաստիճանը կարգավորելի է ըստ մազերի տեսակի՝
• 130°C վնասված մազեր
• 150°C բարակ մազեր
• 160°C նորմալ մազեր
• 180°C հաստ մազեր
• 210°C գանգուր մազեր
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ մազի արդուկ
• Հզորություն (Վտ)՝ 33
• Թիթեղների չափս (մմ)՝ 25x90
• Ծածկույթ՝ EP TECHNOLOGY 5.0
• Տաքացման ջերմաստիճան (°C)՝ 5 ռեժիմ (130–150–160-180-210)
• Լարի երկարություն (մ)՝ 2,7