Մազ կտրող մեքենա կենդանիների համար Vetiva Mini 1584-0481 WAHL
Մազ կտրող պրոֆեսիոնալ մեքենան (թրիմեր) նախատեսված է շների և կատուների համար։
Հզոր շարժիչով (DC-Motor 5500 պտ/ր) Vetiva Mini մեքենայի երկարակյաց Lithium-ion մարտկոցն ապահովում 120 րոպե անդադար աշխատանք:
Դանակը շարժական է` հեշտ մաքրման համար։
Հաստ մազեր կտրելիս սարքն ապահովում է արագության մշտական վերահսկում և հավելյալ հզորություն։
Vetiva Mini փոքրիկ մեքենան շատ թեթև է, հարմարավետ և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի Ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Մազ կտրող մեքենայի փաթեթում ներառված են`կարգավորվող գլխիկ (3-6 մմ), լիցքավորման տակդիր, լիցքավորման ադապտեր, մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Գերմանիա
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա (թրիմեր) կենդանիների համար
• Շարժիչ՝ DC-Motor 5500 պտ/ր
• Լարում (Վ)՝ 100-240
• Դանակ՝ արագ փոփոխվող, լայնությունը 32 մմ
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային՝
-> բարձր կատարողականությամբ մարտկոց Li-Ion
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 120 րոպե
• Սնուցում՝ 60 րոպեում
• Կտրման երկարություն (մմ)՝ 0․4
• Քաշ (գ)՝ 120