Մազ կտրող մեքենա կենդանիների համար KM Supera 1263-0471 WAHL
KM Supera 1263-0471 WAHL մազ կտրող մեքենան նախատեսված է շների, կատուների և ձիերի համար։
Գերմանիայում արտադրված #10 PRIME SERIES 1․5 մմ դանակը պատրաստված է բարձրորակ ածխածնային պողպատից՝ երկարատև ամրության համար։
Lockguard տեխնոլոգիայով համակարգը երաշխավորում է դանակի արագ, հուսալի և անվտանգ փոխարինում:
Անաղմուկ, ցածր թրթռումով մեքենան ունի արագության 2 կարգավորում (3000 պտ/ր, 3700 պտ/ր):
Այս պրոֆեսիոնալ մեքենան մշտապես պատրաստ է աշխատել, քանի որ ունի 2 փոփոխվող հզոր մարտկոց (LI-ION):
Lithium-ion մարտկոցն ապահովում է 180 րոպե անդադար աշխատանք: Մինչև մեկ մարտկոցն աշխատում է, երկրորդը կարող է ամբողջությամբ լիցքավորվել:
KM Supera բարձրորակ մեքենան էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Մազ կտրող մեքենան իր փաթեթում ներառում է` փոփոխվող մարտկոց, ունիվերսալ տակդիր՝ սարքը լիցքավորելու և պահելու համար, ցանցային ադապտեր, մաքրման խոզանակ, յուղ:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա կենդանիների համար
• Դանակ՝ #10 PRIME SERIES 1․5 մմ, լայնությունը 46 մմ
• Արագ փոփոխվող ածելիներ՝ այո
• Սնուցման աղբյուր՝ մարտկոց
• Արագություն՝ 2
• Շարժիչ՝ առանց խոզանակ (бесщеточный мотор) (3000 / 3700 պտ/ր)
• Առանց սնուցման աշխատանք՝ մինչև 180 րոպե
• Լիցքավորման ժամանակ՝ 60 րոպե 80%, 100 րոպե 100%
• Լիցքավորման LED ցուցիչ՝ այո
• Քաշ՝ 400 գ