Մազ կտրող մեքենա WAHL Beret 08841-1516H ProLithium Series
Հզոր շարժիչով, երկարակյաց և բարձր կատարողականությամբ մարտկոցով WAHL Beret 08841-1516H ProLithium Series մազ կտրող մեքենան ունի համակցված սնուցման տեսակ՝ աշխատում է և՛ մարտկոցի միջոցով, և՛ էլեկտրացանցից:
Սարքն ունի արագ փոփոխվող դանակի բլոկ:
WAHL Beret մազ կտրող մեքենան պատրաստված է չափազանց ճշգրիտ աշխատանքներ կատարելու համար: Շեղբերը անվտանգ են և հնարավորություն են տալիս ստեղծել իդեալական կտրվածք: Դանակի լայնությունը 28 մմ է, որի շնորհիվ մորուքի, բեղերի, այտամորուքի խնամքը, տարբեր տեսակի և ձևի սանրվածքներ ստեղծելը և կոկիկ տեսք հաղորդելը դառնում են պարզ ու հարմարավետ:
Այս փոքր (14 սմ) և հարմարավետ մազ կտրող մեքենան, որը շատ թեթև է (115 գ), էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ Հունգարիա
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա-թրիմեր 08841-1516H
• Շարժիչ՝ 6000 պտ./ր. (DC motor)
• Լարում (Վ)՝ 100-240
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային.
-> բարձր կատարողականությամբ մարտկոց Li-Ion
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 75 րոպե
• սնուցում՝ 60 րոպեում
• Քաշ (գ)՝ 115
• Լարի երկարություն (մ)՝ 2,3
• Կտրման երկարություն (մմ)՝ 0.4 (առանց գլխիկի)
• Կտրման լայնություն (մմ)՝ 28
• Դանակ՝ թրծված պողպատից արագ փոխվող համակարգ Chrome Blade
• Աքսեսուարներ՝ 4 պլաստիկ գլխիկներ (3, 6, 10, 13 մմ), ցանցային ադապտեր, խոզանակ, յուղ, դանակի բլոկը պաշտպանող գլխիկ, լիցքավորման համակարգ տակդիրով