Մազ կտրող մեքենա Trimmer Metal Edition Istinct Stylecraft
Metal Instinct Stylecraft մազ կտրող մեքենան (թրիմեր) առանձնանում է մետաղական հատուկ կորպուսով (հետևի հատվածի), որը նվազեցնում է աղմուկն ու թրթռումը՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն։
Հզոր շարժիչով (9500 պտ/ր) պրոֆեսիոնալ մեքենան (թրիմեր) հիանալի ընտրություն է երկարատև աշխատանքի համար։
Hypoallergenic 40 mm X-PRO DLC Black Diamond Carbon T- աձև հատուկ դանակը (40 մմ), անկախ սարքի դիրքից, ապահովում է բացառիկ տեսանելիություն՝ հստակ աշխատանքներ կատարելու համար:
Դանակը կարող է կարգավորվել՝ հատուկ գլխիկների (zero grap setter, universal blade setter) շնորհիվ, որոնք ներառված են փաթեթում:
Istinct Stylecraft մեքենան աշխատում է և՛ լարով, և՛ առանց լար։
Հավաքածուի մեջ ներառված է նաև USB լիցքավորման լար։
Բարձրորակ մեքենայի առանձնահատկություններից է փոփոխվող կորպուսները։
Թրիմերի թեթև քաշի և հատուկ դիզայնի շնորհիվ չի հոգնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Փաթեթում ներառված են՝ լիցքավորման տակդիր, ցանցային ադապտեր, USB լիցքավորման լար, մաքրման խոզանակ, յուղ, փոքրիկ պտուտակահան, դանակը կարգավորող գլխիկ (zero gap setter), դանակը կարգավորող գլխիկ (universal blade setter), փոփոխվող կորպուսներ։
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Շարժիչ՝ 9500 պտ./ր. (vector motor)
• Լարում (Վ)՝ 100-240
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային՝
-> բարձր կատարողականությամբ մարտկոց Li-Ion
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 180 րոպե
• Սնուցում՝ 2 ժամ
• Դանակի լայնություն (մմ)՝ 40
• Քաշ (գ)՝ 257