Մազ կտրող մեքենա Senior 3027249 WAHL
Մետաղական հատուկ պատյանով պրոֆեսիոնալ մեքենաները դիմացկուն են, երկարակյաց։
Հզոր շարժիչով, քրոմապատ սայրով (կարգավորվող zero-gap) Senior 3027249 մեքենան հիանալի ընտրություն է երկարատև աշխատանքի համար․ Li-Ion բարձրորակ մարտկոցն ապահովում է 80 րոպե անդադար աշխատանք:
Պրոֆեսիոնալ մեքենան ունի տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված երկարության կարգավորիչ (0.5-1.2 մմ):
Senior WAHL մեքենան էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Մազ կտրող մեքենան իր փաթեթում ներառում է 3 փոփոխվող գլխիկ (1.5, 3, 4.5 մմ), սանր, մաքրման խոզանակ, յուղ, դանակը պաշտպանող գլխիկ:
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ ԱՄՆ
• Տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Լարում (Վ)՝ 100-240, 50-60 Հց
• Դանակների բլոկ՝ լայնությունը 46 մմ
• Կտրման երկարություն (մմ)՝ 0.5-1.2 (կարգավորվող դանակ)+ 3 գլխիկ
• Սնուցման աղբյուր ՝ մարտկոց, էլեկտրական ցանց
• Շարժիչ՝ 7000 պտ/ր
• Առանց սնուցման աշխատանք՝ մինչև 80 րոպե
• Լիցքավորման ժամանակ՝ ~120 րոպե
• Քաշ՝ 370 գ