Մազ կտրող մեքենա Magic Clip 5-Star Black 3026434 WAHL
WAHL Professional բրենդը ներկայացնում է նոր և ավելի հզոր շարժիչով (6500 պտ./ր.), տիտանի և DLC ծածկույթով կոռոզիադիմացկուն դանակով (պահպանում է սրությունը 4 անգամ ավելի երկար) Magic Clip Black մազ կտրող մեքենան։
Արտոնագրված Stagger-Tooth™ դանակով մեքենան հեշտությամբ կտրում է ցանկացած տեսակի, խտության մազեր:
Crunch Blade դանակի հատուկ կառուցվածքի շնորհիվ մազ կտրելու ընթացքում լսվում է բնորոշ «ճռճռոց», որն ավելի լավ է վերահսկում կտրվածքը:
Magic Clip մազ կտրող մեքենան ունի տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն ընտրելու համար նախատեսված կարգավորիչ՝ 0.5-1.2 մմ կտրվածք ստանալու համար:
Բարձրորակ մեքենաները հարմար տարբերակներ են << blending>> և <<fading>> կտրվածքների համար:
WAHL Professional 5-Star Magic Clip մազ կտրող մեքենան ունի երկարակյաց Li-Ion մարտկոց, որի լիցքավորումը տևում է 60 րոպե, որն ապահովում է 100 րոպե անդադար աշխատանք: Smart LED ինդիկատորը վերահսկում է լիցքավորումը։
Այս պրոֆեսիոնալ մեքենան շատ թեթև է (290 գ), հարմարավետ և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
Փաթեթում ներառված են՝ փոփոխվող գլխիկներ (1.5, 3, 4.5, 6, 10, 13, 19, 25 մմ), ցանցային ադապտեր, մաքրման խոզանակ, յուղ, դանակի բլոկը պաշտպանող գլխիկ, սանր։
Տեխնիկական տվյալներ
• Բրենդի երկիր՝ Գերմանիա
• Արտադրման երկիր՝ ԱՄՆ
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Շարժիչ՝ 6500 պտ./ր. (Rotary)
• Լարում (Վ)՝ 100-240
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային/ցանցային՝
-> բարձր կատարողականությամբ մարտկոց Li-Ion
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 100 րոպե
• Սնուցում՝ 60 րոպեում
• Կտրման երկարություն (մմ)՝ 0.5-1.2
• Կտրման լայնություն (մմ)՝ 40
• Դանակի լայնություն (մմ)՝ 46
• Քաշ (գ)՝ 290