Մազ կտրող մեքենա LO-PROFX FX829E FXONE BaBylissPRO®
Փոփոխվող ունիվերսալ մարտկոցով (համապատասխանում է այս շարքի ցանկացած գործիքին), արդիականացված շարժիչով (N1) LO-PROFX FX829E FXONE նոր մեքենաներն ապահովում են գերազանց արդյունք։
Գերբարակ մետաղական կորպուսով պրոֆեսիոնալ մեքենան ունի հնարավորինս անաղմուկ և ցածր թրթիռով (վիբրացիա) հզոր, բարձր կատարողականությամբ թվային N1 շարժիչ (6800 պտ/ր)՝ կրկնակի գնդիկավոր առանցքակալներով՝ ավելի մեծ արդյունավետության համար։
Li-Ion FXONE մարտկոցը, որի լիցքավորումը տևում է 2 ժամ, ապահովում է 2 ժամ 30 րոպե անդադար աշխատանք։
Մարտկոցի վրայի օղակաձև LED լույսը ցույց է տալիս լիցքավորման 4 աստիճան։
Մեքենան ունի հատուկ կոճակ՝ հեշտությամբ մարտկոցը հանելու համար:
Blue Titanium ծածկույթով դիմացկուն, գերբարակ դանակն (MIM) իդեալական է <<ֆեյդ>> կտրվածքի համար (կարգավորվում է զրոյական կտրման համար (zero gap)։ Այն ունի ներկառուցված յուղի ռեզերվուար և ուշ է տաքանում (առանց գերտաքացման)։
Բարձրորակ մեքենան ունի նաև տարբեր հատվածներում օպտիմալ երկարություն (0.5, 1.3, 2.1, 2.9, 3.7 մմ) ընտրելու համար նախատեսված կարգավորիչ:
Այս նորաոճ մեքենան շատ հարմարավետ է և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
FX829E FXONE մեքենայի փաթեթում ներառված են՝ փոփոխվող գլխիկներ (1.5, 3, 4.8, 6, 10, 13, 16, 19 մմ), FXONE ունիվերսալ մարտկոց, լիցքավորման ունիվերսալ տակդիր, USB ադապտեր և USB-C լար, մաքրման խոզանակ, յուղ, դանակը պաշտպանող գլխիկ, պտուտակահան:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա
• Դանակի լայնություն՝ 45 մմ (Blue Titanium)
• Լարում (Վ)՝ 100-240
• Շարժիչ՝ թվային 6800 պտ/ր
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային
-> մարտկոց Li-Ion
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 2 ժամ 30 րոպե
• Սնուցում՝ 2 ժամ