Մազ կտրող մեքենա LO-PROFX FX729E FXONE BaBylissPRO®
Փոփոխվող ունիվերսալ մարտկոցով (համապատասխանում է այս շարքի ցանկացած գործիքին), երկարակյաց շարժիչով LO-PROFX FX729E նոր մեքենաներն ապահովում են գերազանց արդյունք։
Գերբարակ մետաղական կորպուսով պրոֆեսիոնալ մեքենան ունի հնարավորինս անաղմուկ և ցածր թրթիռով (վիբրացիա) հզոր, բարձր կատարողականությամբ թվային շարժիչ (6800 պտ/ր)։
Li-Ion FXONE մարտկոցը, որի լիցքավորումը տևում է 2 ժամ, ապահովում է 3 ժամ անդադար աշխատանք։
Մարտկոցի վրայի օղակաձև LED լույսը ցույց է տալիս լիցքավորման 4 աստիճան։
Մեքենան ունի հատուկ կոճակ՝ մարտկոցը հեշտությամբ հանելու համար:
Blue DLC Titanium T- աձև դիմացկուն, գերբարակ դանակը (կարգավորվում է զրոյական կտրման համար (zero gap)), անկախ սարքի դիրքից, ապահովում է բացառիկ տեսանելիություն (360°)՝ հստակ աշխատանքներ կատարելու համար: Այն ուշ է տաքանում (առանց գերտաքացման)։
Այս նորաոճ մեքենան շատ հարմարավետ է և էրգոնոմիկ դիզայնի շնորհիվ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
FX729E FXONE մեքենայի փաթեթում ներառված են՝ FXONE ունիվերսալ մարտկոց, լիցքավորման ունիվերսալ տակդիր, USB ադապտեր և USB-C լար, մաքրման խոզանակ, յուղ, դանակը պաշտպանող գլխիկ, պտուտակահան, դանակը կարգավորող հարմարանք:
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Սարքի տեսակ՝ կտրվածքի պրոֆեսիոնալ մեքենա (թրիմեր)
• Դանակի լայնություն՝ 40 մմ (Blue DLC Titanium)
• Լարում (Վ)՝ 100-240
• Շարժիչ՝ թվային 6800 պտ/ր
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային
-> մարտկոց Li-Ion
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 3 ժամ
• Սնուցում՝ 2 ժամ