Էլեկտրական սափրիչ FX79FSGE FXONE GOLD BaBylissPRO®
Երկակի գլխիկով (44 մմ), մետաղական կորպուսով BaBylissPRO® FX79FSGE FXONE պրոֆեսիոնալ սափրիչն ունի թվային N1 գերարագ և հզոր շարժիչ (10000 պտ./ր.)՝ կրկնակի գնդիկավոր առանցքակալներով՝ ավելի մեծ արդյունավետության համար, Li-Ion ունիվերսալ մարտկոց (համապատասխանում է այս շարքի ցանկացած գործիքին), որի լիցքավորումը տևում է 2 ժամ և որն ապահովում է 4 ժամ անդադար աշխատանք:
FX79FSGE էլեկտրական սափրիչն ունի հատուկ կոճակ՝ մարտկոցը հեշտությամբ հանելու համար:
Մարտկոցի վրայի օղակաձև LED լույսը ցույց է տալիս լիցքավորման 4 աստիճան։
Հատուկ ցանցի (Gold Titanium) համակարգն ապահովում է իդեալական հարթ սափրում:
էլեկտրական սափրիչի գլխիկը լողացող է՝ մաշկի անհարթ մակերեսները սափրելու համար։
Ցանկության դեպքում լողացող գլխիկը կարող է կողպվել (կողպման կոճակը բռնակի հետևի հատվածում է), որպեսզի այն չշարժվի։
Նորաոճ սափրիչը շատ հարմարավետ է․ չի հոգնեցնի ձեր ձեռքը աշխատանքի ընթացքում։
FX79FSGE FXONE Էլեկտրական սափրիչն ունի նաև հատուկ կեռիկ (շարժական)՝ սափրիչը կախելու համար:
Փաթեթում ներառված են՝ FXONE ունիվերսալ մարտկոց, լիցքավորման ունիվերսալ տակդիր, USB ադապտեր և USB-C լար, մաքրման խոզանակ։
Տեխնիկական բնութագիր
• Բրենդի երկիր՝ Ֆրանսիա
• Արտադրման երկիր՝ Չինաստան
• Լարում (Վ)՝ 100-240
• Շարժիչ՝ թվային (10000 պտ/ր)
• Սնուցման աղբյուր՝ մարտկոցային
-> մարտկոց Li-Ion
-> աշխատանքային ժամանակը մարտկոցից մինչև 4 ժամ
• Սնուցում՝ 2 ժամ