Մոմ-յուղ Lavender Vanira Italwax 75 մլ
Italwax ապրանքանիշը ներկայացնում է մազահեռացման համար նախատեսված պրոֆեսիոնալ կոսմետիկայի ամբողջական շարք։
Italwax ապրանքների որակը երաշխավորված է GMP (Good Manufacturing Practice) հավաստագրով։
Զգայական, անուշ բույրով մոմ-յուղը նախատեսված է SPA մազահեռացման համար։
Անուշահոտ Lavender Vanira մոմը պատրաստված է պինդ, բնական յուղից, որը տաքացնելիս վերածվում է մերսման յուղի։ Նարդոսի նուրբ բույրը ստեղծում է հանգստացնող մթնոլորտ, որն առաջացնում է դրական հույզեր։
Մազահեռացումից հետո յուղը քսվում է մաշկին թեթև մերսող շարժումներով: Յուղն արագ ներծծվում, խոնավացնում, վերականգնում է մաշկը։
Պրոցեդուրայից հետո մաշկը դառնում է հարթ, խնամված, անուշահոտ, որը պահպանվում է երկար ժամանակ:
Օգտագործման եղանակ
Մոմը վառեք 10-15 րոպե, հետո հանգցրեք։ Տաք յուղը քսեք մաշկին թեթև մերսող շարժումներով։
Օգտագործելուց առաջ միշտ ստուգեք յուղի ջերմաստիճանը ձեռքի վրա։
Երբեք մի՛ քսեք յուղը վնասված մաշկի վրա։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 75 մլ