Մազահեռացման մեղրամոմ տղամարդկանց դեմքի համար Pour Homme Barber Edition Italwax 500 գ
Italwax ապրանքանիշը ներկայացնում է մազահեռացման համար նախատեսված պրոֆեսիոնալ կոսմետիկայի ամբողջական շարք։
Italwax ապրանքների որակը երաշխավորված է GMP (Good Manufacturing Practice) հավաստագրով։
Փիրուզագույն, մետաղական փայլով, միջին խտության մեղրամոմը նախատեսված է տղամարդկանց մորուքի ձևավորման և դեմքի մազահեռացման համար։
Սինթետիկ պոլիմերային մեղրամոմն արդյունավետորեն և հեշտությամբ հեռացնում է տղամարդկանց դեմքի մազերը՝ առանց մաշկը վնասելու:
Օգտագործման եղանակ
Մեղրամոմը հալեցրեք տաքացնող սարքի մեջ (+38° С):
Մազահեռացման հատվածը մաքրեք ltalwax լոսյոնով։
Օգտագործեք ցանափոշի (տալկ)։
Անկախ մազերի աճի ուղղությունից՝ մեղրամոմը քսեք մաշկին։
Երբ մեղրամոմը կարծրանա (5-6 վայրկյան), արագ շարժումով հեռացրեք այն մաշկին զուգահեռ։
Մեղրամոմը հեռացվում է առանց մազահեռացման թղթի:
Մազահեռացումից հետո մաշկին քսեք հանգստացնող, սառեցնող կամ յուղ չպարունակող միջոց։
Առանձնահատկություններ
• Բրենդի երկիր՝ Իտալիա
• Արտադրման երկիր՝ Իտալիա
• Ծավալ՝ 500 գ